PANSTARRS գիսավորը պայծառանում է

PANSTARRS գիսավորը` նկարված Ավստրալիայից Թերի Լովջոյի կողմից:
PANSTARRS գիսավորը` նկարված Ավստրալիայից Թերի Լովջոյի կողմից:

Ամբողջ աշխարհում մեծ անցուդարձ է առաջացրել ISON գիսավորի մասին տեղեկությունը, որ 2013 թ. վերջում այն բավական կմոտենա Երկրին և հնարավոր կլինի ամբողջ Երկիր մոլորակից տեսնել այն: Բայց մինչ այդ գիսավորի «ժամանումը» մեկ այլ գիսավորի դեռ պետք է «դիմավորենք». դա PANSTARRS գիսավորն է, որն արդեն հեռադիտակներով տեսանելի է հարավային կիսագնդի դիտողների համար: Ըստ հաշվարկների այն պետք է հյուսիսային կիսագնդի դիտողներիս համար հասանելի լինի մարտ ամսվա սկզբից և ըստ նախնական գնահատականների այնքան կպայծառանա, որ հնարավոր կլինի այն դիտել անգամ անզեն աչքով:

Ստորև ներկայացնում ենք գիսավորի տեսանելիության ժամանակացույցը.

Գիսավորի լուսանկրաը Բուենոս Այրեսից Լուիս Արգերիխի կողմից
Գիսավորի լուսանկրաը Բուենոս Այրեսից Լուիս Արգերիխի կողմից
  • Մինչև Փետրվարի վերջը: Այս ընթացքում գիսավորն ավելի մոտ է արեգակին քան Վեներան: Ամենուր նշվում է, որ այն անզեն աչքով տեսանելի կդառնա մարտ ամսվա սկզբին: 
  • Մարտի 5: Գիսավորը կգտնվի իր ուղեծրի Երկրին ամենամոտ կետում 1.1 ա.մ. (1 ա.մ. հեռավորությունը դա Երկիր-Արեգակ հեռավորությունն է և մոտավորապես հավասար է 150 մլն կմ): Այսինքն երկրի հետ բախման խնդիր այստեղ բացարձակապես չկա:
  • Սկսած մարտի 7-ից: Գիսավորը Հյուսսիսային կիսագնդից հնարավոր կլինի դիտել արևմուտքում` հորիզոնին մոտ` մայրամուտից անմիջապես հետո և միայն անամպ ու ցածր կլանման պայմաններում:
  • Մարտի 10: Գիսավորը կգտվի արեգակից ունեցած ամենափոքր հեռավորության վրա` մոտավորապես Մերկուրի-Արեգակ հեռավորության չափ` 0.3 ա.մ. (45 մլն կմ): Սովորաբար գիսավորներն ամենամեծ պայծառությանը հասնում են Արեգակից ունեցած ամենափոքր հեռավորության վրա և հենց այդտեղ էլ «պոչի» երկարությունը հասնում է ամենամեծ արժեքին:
  • Մարտի 12 և 13: Լուսինը կգտնվի նորալուսնի փուլում և հետաքրքիր տեսարան կստեղծվի, երբ Լուսինն ու գիսավորը կգտնվեն երկնքի նույն տիրույթում:

Image

  • Մարտ ամսվա մնացած հատվածում: Այն կերևա մայրամուտից հետո երեկոյան երկնքի ստորին, արևմտյան հատվածում և դանդաղ կշարժվի դեպի հյուսիսային կողմը` Պեգաս և Անդրոմեդա համաստեղությունները:
  • Ապրիլ: Հենց ապրիլ ամսվա սկզբից նրա պայծառությունը կսկսի նվազել, քանի որ այն կհեռանա Արեգակից դեպի հեռավոր Օրտի ամպը, որտեղից որ այն եկել է:

Հիշեցնենք, որ այս գիսավորը հայտնաբերվել է Հավայան կղզիներում գտնվող Pan-STARRS աստղադիտակի միջոցով: Գիսավորը այդ իսկ պատճառով անվանվել է C/2011 L4 (PANSTARRS): Այդ ժամանակ միայն խոշորագույն դիտակներով կարելի էր տեսնել այդ գիսավորը: Այն սիրողական աստղադիտակների համար տեսանելի դարձավ միայն 2012 թ. մայիս ամսին:

Նշենք նաև, որ այս գիսավորը դասվում է ոչ պարբերական գիսավորների դասին:

Նյութը հիմնականում վերցվել է հետևյալ աղբյուրից:

Թողնել կարծիք

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑