Պլուտոնը կարող է ունենալ 10-ից ավել դեռևս չհայտնաբերված արբանյակներ

Պլուտոնն ու իր 5 արբանյակներից կազմված «գերդաստանը»: Նկարը ՆԱՍԱ-ի կողմից է:
Պլուտոնն ու իր 5 արբանյակներից կազմված «գերդաստանը»: Նկարը ՆԱՍԱ-ի կողմից է:

Պլուտոնը հնարավոր է որ շրջապատված է 10 կամ ավել թզուկ արբանյակներից բաղկացած համակարգով, ինչը դժվարացնում է 2015 թ. համար պլանավորված նոր տիեզերանավի թռիչքը դեպի այդ հեռավոր մոլորակ:

Այս նախնական եզրակացությունն ավելի է բարդացրել ՆԱՍԱ-ի «նոր հորիզոններ» կոչվող նախագիծը, որով նախատեսվում է 2015թ. պատմության մեջ առաջին անգամ մոտիկից ստանալ Պլուտոնի և նրան շրջապատող արբանյակային համակարգի բարձրորակ պատկերը: Պլուտոնի 5-րդ արբանյակի հայտնաբերումից հետո, որն անցյալ տարի հայտնաբերվեց և անվանվեց P5, նշվում է որ ավելորդ խնդիրներից խուսաելու համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու նախատեսվող տիեզերանավի հնարավոր հետագիծը:

Այս նոր հետազոտությունը նշելով` «նոր հորիզոններ» նախագծի ղեկավար Ալան Շտեռնը space.com-ին հաղորդել էր, որ «այն իրենց ուշադրության կենտրոնում է»: Նա ավելացրել է, որ դեռևս մանրամասնորեն չի հետազոտել այդ աշխատանքը:

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑