Տիեզերագնացը տիեզերքից նկարել է հրթիռի թռիչքը

Սոյուզ հրթիռի թռիչքը` նկարահանված տիեզերքից:CREDIT: Canadian Space Agency/Chris Hadfield (Cmdr_Hadfield)
Սոյուզ հրթիռի թռիչքը` նկարահանված տիեզերքից:
CREDIT: Canadian Space Agency/Chris Hadfield (Cmdr_Hadfield)

Պարզվում է, որ հրթիռի թռիչքը միայն երկրի վրայի դիտողի համար չէ զարմանալի և գեղեցիկ: Այն տիեզերքում գտնվող տիեզերագնացներին նույնպես հիացնում է:

Վերջին վառ օրինակը Կանադացի տիեզերագնաց Կրիս Հեդֆիլդինն է, ով պատահականորեն կարողացել է նկարահանել վերջերս` մարտի 28-ին արձակված Ռուսական Սոյուզ հրթիռի թռիչքը դեպի Միջազգայի Տիեզերական Ուղեծրակայան: Տիեզերական ուղեծրակայանում գտնվող Հեդֆիլդի տեսադաշտում Սոյուզ հրթիռը երևացել է երկրի մակերևույթից բարձրացող պայծառ նարնջագույն լուսավորվածության տեսքով:

Տիեզերական ուղեծրակայանի հերթական անձնակազմը ղեկավարող Հեդֆիլդը Սոյուզ հրթիռի թռիչքը ցուցադրող նկարը թողարկել է Twitter-ի իր էջում: Մասնավորապես նա գրել է. «Հենց նոր տեսա Սոյուզ հրթիռի արձակումը: Հրթիռի կարմիր լույսը սկիզբ առնելով երկրից թեքվեց դեպի մեզ` շարժվելով մեր հետքով: Անկրկնելի տեսարան էր»: Ավելի ուշ` երեկոյան, Սոյուզի տեղ հասնելուն պես, անմիջապես նա տեղադրեց այդ լուսանկարը Twitter-յան իր էջում:

Սովորաբար տիեզերական ուղեծրակայանում գտնվողները հնարավորություն չեն ունենում տեսնելու «իրենց նոր տիեզերագնացների անձնակազմը», երբ վերջիններս սկսում են իրենց ուղևորությունը դեպի ուղեծիր, սակայն նախորդ շաբաթ տեղի ունեցած թռիչքը բացառություն էր:

Տիեզերական ուղեծրակայանը երեք տիեզերագնացների` ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Կրիս Կասիդիին և ռուսներ Ալեքսանդր Միսուրկինին ու Պավել Վինոգրադովին տեղափոխող Սոյուզ հրթիռի նախատեսված 6-ժամյա «էքսպրես» թռիչքի տեղանքի` Բայկոնուրի (Ղազախստան) վրայով անցել էր հրթիռի արձակումից րոպեներ առաջ: Մինչ այդ, տիեզերագնացները ստիպված էին լինում 2 օր ծախսել այդ «ձանձրալի» կապսուլում մինչ տիեզերական լաբորատորիային (ուղեծրակայանին) միակցմանը:

Մինչ այդ թռիչքը Ռուսաստանը արագ` մեկօրյա թռիչքներով երբեք տիեզերագնացների անձնկազմ դուրս չէր բերել ուղեծրակայան, սակայն մարտի 28-ի թռիչքն առանձնացավ նաև այդ բացառությամբ:

Աղբյուրը` SPACE.com

One thought on “Տիեզերագնացը տիեզերքից նկարել է հրթիռի թռիչքը

Մեկնաբանությունները փակված են։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑