ՆԱՍԱ-ի զոնդը նկարել է Սատուրնի վրա մոլեգնող հսկայական մրրիկը

ՆԱՍԱի Կասինի տիեզերական սարքը գիտնականներին է տրամադրել լույսի տեսանելի տիրույթում Սատուրնի Հյուսիսային բևեռում մոլեգնող հսկայական մրրկի՝ մոտ հեռավորությունից արված առաջին նկարը:

Բարձր լուծունակությամբ նկարի վրա գիտնականները դիտում էին «մրրկի աչքը», որը մոտ 2000 կմ. չափի է, ինչը Երկրի վրա հանդիպող մրրիկների «աչքից» 20 անգամ մեծ է: Բարակ, բաց գույնով ամպերը, որոնք գտնվում էն մրրկի արտաքին ծայրին մոտ, շարժվում են 150մ/վ արագությամբ: Այդ մրրիկը վեցանկյան նման տարօրինակ տեսք ունի:

Կասինի նախագծի անդամ Էնդրյու Ինգերսոլն (ով ներկայացնում է Փասադենայում գտնվող Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը) այս մասին ասել է․ «Մեր բախտը կրկնակի բերեց, որ մենք տեսանք այդ մրրիկը, որովհետև այն շատ նման է երկնային մրրիկներին, բայց այստեղ՝ Սատուրնի վրա, այն հասնում է զգալիորեն ավելի մեծ մասշտաբների և ջրային գոլորշիներից աղքատ է, ինչի պարունակությունը Սատուրնի մթնոլորտում բավականին համեստ է:

Գիտնականները պատրաստվում են շարունակել այդ մրրկի ուսումնասիրումը, ինչը թույլ կտա զուգահեռներ գտնել իր և երկրային նմանատիպ մրրիկների միջև, որոնց ձևավորվելու համար մեծ ներդրում են ունենում մեր մոլորակի օվկիանոսները:

Հեղինակ՝ Դավիթ Շագոյան

Աղբյուրը՝ SPACE.com

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑