Չունենալով էներգիայի աղբյուրներ, «մահացած աստղերը», որոնք ծանոթ են ինչպես սպիտակ թզուկներ, վերջ ի վերջո սառում են և հանգում: Բայց անուղղակի վկայությունները ցույց են տալիս, որ սպիտակ թզուկները նույնպես կարող են իրենց շուրջ ունենալ բնակեցվածության գոտիներ, որոնցում կարող են լինել արտաարեգակնային մոլորակներ։ Այս մասին ասել է
Թել –Ավիվի համալսարանի պրոֆեսոր Դան Մաոցը:
Իրենց վերջին աշխատանքում պրոֆեսոր Մաոցը և իր խումբը ցույց են տվել, որ օգտագործելով հաջորդ սերնդի տեխնոլոգիաներ, որոնք կարող են հասանելի լինել հաջորդ տասնամյակում, աստղագետները կկարողանան գտնել կենսաբանական նշաններ, որոնք շրջապատում են այդպիսի մոլորակները՝ այդ թվում նաև թթվածինը և մեթանը, որոնք ցույց են տալիս կյանքի առկայությունը դրանց վրա:
Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում տպագրված աշխատանքում բերված «մոդելավորված սպեկտրը» ցույց է տալիս, որ James Webb տիեզերական աստղադիտակը, որին ՆԱՍԱ-ն պլանավորում է տիեզերք արձակել 2018 թ., կկարողանա սպիտակ թզուկի շուրջ պտտվող եկրանման մոլորակների մթնոլորտում գտնել թթվածնի և ջրի առկայությունն ընդհամենը մի քանի ժամ դիտումներից հետո՝ նույնիսկ ավելի արագ, քան եկրանման այն մոլորակների մթնոլորտում, որոնք պտտվում են Արեգակի տիպի աստղերի շուրջ:
Հեղինակ՝ Դավիթ Շագոյան
Աղբյուրը՝ AstroNews.ru
Թողնել կարծիք