1. Առարկայի ուսուցման նպատակը, ընդհանուր և կոնկրետ դասարանում լուծվող խնդիրները.
Ակումբում սովորողների ուսուցման նպատակն է սովորողներին բնագիտական համապարփակ գիտելիքների և գիտական ճիշտ աշխարհայացքի հաղորդումը՝ ֆիզիկայի, օդագնացության, աստղագիտության, տիեզարագնացության զարգացումը, ինչպես նաև գյուտերի իրականացումները ժամանակային հերթականությամբ՝ սկսած նախամարդուց, մինչև մերօրյա իրականություն: Հիմնական նպատակներից մեկն էլ աշակերտների ստեղծարար մտածողության զարգացումն է՝ սեփական հետազոտությունների և թռչող սարքերի նախագծման ու պատրաստման միջոցով:
2. Ուսումնական միջավայրի պահանջներ.
Ուսումնական կաբինետը՝ սեղաններ և նստարաններ, պահարան, պրոյեկտոր, ինտերնետին միացված և համապատասխան ծրագրերով ներբեռնված համակարգիչ, բարձրախոս, անլար ինտերնետ, մասնագիտական ու գիտահանրամատչելի ֆիլմեր:
Համացանցում ուսուցման միջավայրը`
Կրթահամալիրի կայք. mskh.am
ակումբի բլոգ. Tiezerqakumb.wordpress.com
ակումբի անդամների և ղեկավարի բլոգ, facebook սոց. ցանցում ակումբի խումբ, youtube:
ՈՒսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր՝ անձնական նոթբուք/նեթբուք ներբեռնված համապատասխան ծրագրերով, լազերային նշող սարք (lazer pointer), աստղադիտակ, աստղացուցարան:
Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր՝ անձնական նոթբուք/նեթբուք ներբեռնված համապատասխան ծրագրերով:
3. Բովանդակություն
Աստղադիտակով դիտումների համար կօգտագործվեն WordWide Telescope, Stellarium համակարգչային ծրագրերը:
Ուսումնական պարապմունքների անցկացման թեմատիկայի բովանդակությունը 2013-14 ուս. Տարում նվիրված կլինի արտագալակտիկական աստղագիտությանն ու տիեզերագնացությանը:
սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ինքնակրթություն)
Սովորողի ինքնուրույն յուրացման նյութը կլինի անհատական՝ կախված սեփական հետազոտության թեմայից:
4. Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.
Ծրագրային նյութի յուրացումը կազմակերպվում է 3 հիմնական եղանակով.
- Ուսումնական պարապմունքների անցկացում PowerPoint պրեզենտացիաներով
- Կինոլեկտորում BBC, Discovery և այլ ընկերությունների կողմից պատրաստված գիտահանրամատչելի ֆիլմերով
- Դիտումներ Celestron Nexstar 8SE (203 մմ) աստղադիտակով և ծանոթացում մոլորակների, աստղերի և համաստեղությունների հետ:
Բացի վերը նշվածներից, 2013թ. օգոստոսի 10-15-ը Լոռիում կանցկացվի բաց հանրապետական տիեզերագիտական ճամբար:
5. Հատուկ ուսուցում. այդ թվում` սովորողների հետազոտական աշխատանք.
Սովորողը պետք է ընտրի աստղագիտական, կամ տիեզերագնացության ցանկացած իրեն հետաքրքրող թեմա, որի շրջանակներում նա ամբողջ տարին պետք է փնտրի, ուսումնասիրի հնարավորինս շատ նյութ, որոնք էլ ուսումնական տարվա ընթացքում պետք է ներկայացնի ֆիլմերի կամ Power Point ներկայացումների (presentation) ձևով:
6. Ուսումնական ճամփորդություններ
Օգոստոսի 9-19-ը մասնակցություն Իզմիրի տիեզերագիտական ճամբարին
Սեպտեմբերին մասնակցություն Լեոնարդո Դա վինչի նորարարական մրցույթին:
Մասնակցություն ակումբների Գանձասարյան բաց հավաքին: Ուսումնական ճամփորդություններ աստղագիտական, օդագնացության նշանակություն ունեցող վայրեր (Սանահին, Բյուրականի աստղադիտարան, Գառնու աստղադիտարան, Քարահունջ և այլն):
Իրականացվելիք նախագծեր
- Լեոնարդո Դա Վինչի նորարարական մրցույթ
Սկիզբը` օգոստոսի 16:
Ավարտը` մրցույթին մասնակցություն:
Նպատակը` նորարարական գաղափարների տեսական մշակում և մոդելավորում:
Իրականացման ձևը` ներքին մրցույթի անցկացում նորարարական լավագույն մտքերի ընտրման համար: Սեպտեմբեր ամսվա սկզբից, ընտրված գաղափարի համակարգչային և իրական մոդելավորում:
Ակնկալվող արդյունքը` հաղթել մրցույթում և հայրենագիտական արդյունավետ ճամփորդույթուն իրականացնել:
- Շրջող աստղադիտարան
Սկիզբը` Օգոստոսի 16
Ավարտը` ուս. տարվա ավարտ:
Նպատակը` ներկայացնել կրթահամալիրը գիշերային դիտումների ընթացքում և սովորողներին դիտումներ իրականացնելու փորձի հաղորդում:
Իրականացման ձևը` երեկոյան շրջել քաղաքի մարդաշատ վայրերով (նաև շրջակա գյուղերով) և աստղադիտակով դիտումներ անցկացնել, որի ընթացքում նաև կներկայացվի կրթահամալիրն ու այնտեղ իրականացվող նախագծերն ու ուսումնական մեթոդները:
Ակնկալվող արդյունքը` դիտողական փորձի ձեռք բերում և 2014-15 թթ. կրթահամալիրի դիմորդների աճ:
- Գիտական լրագրություն և գիտական թարգմանություններ
Սկիզբը` ուս. տարվա սկիզբ:
Ավարտը` ուս. տարվա ամփոփում:
Նպատակը` սովորողների ծանոթացում գիտական տերմինաբանությանը և թարգմանչական ունակությունների զարգացում: Ուսումնական հայերեն նյութերի պատրաստում:
Իրականացման ձևը` սովորողներն ըստ իրենց ցանկության տարբեր գիտական օտարալեզու կայքերից ընտրում են նյութեր, այնուհետև ակումբի ղեկավարի օգնությամբ հայթայթում դրան վերաբերվող այլ նյութեր, որոնց ուսումնասիրումից հետո արդեն ամբողջ նյութի հայերեն վերաշարադրում: Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը կներկայացվեն թարգմանչական ստուգատեսին:
Ակնկալվող արդյունքը` բազմաթիվ գիտահանրամատչելի նյութերի ստեղծում և ծանոթացում գիտական գրագրությանը:
Բացի այս նախագծերից, կիրականացվեն նաև բնագիտական օրացույցով սահմանված կարճաժամկետ նախագծեր:
Թողնել կարծիք