«Տիեզերք» ակումբը հրավիրում է

Հարգելի սովորողներ, եթե հետաքրքրված եք աստղագիտությամբ, օդագնացությամբ, տիեզերագնացությամբ և ցանկանում եք նոր ուսումնական տարին ձեզ համար հագեցած լինի նոր բացահայտումներով, ճամփորդություններով, հետազոտական աշխատանքներով, գիշերային դիտումներով (բարձրակարգ աստղադիտակով), ապա շտապեք գրանցվել «Տիեզերք» ակումբում և դառնալ ակումբի անդամ: Գրանցվելու համար պարզապես ուղարկեք ձեր տվյալները (անուն, ազգանուն, դպրոց, դասարան) levonaramyan@mskh.am էլ. հասցեին: Ակումբը բաց է և անվճար բոլոր ցանկացողների համար (նաև այլ դպրոցների սովորողների համար):

Հարգանքով`
«Տիեզերք» ակումբի ղեկավար Լևոն Արամյան

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑