Աշխարհում ինքնաթիռների արագության ռեկորդը պատկանում է ամերիկյան փորձարարական X-43A ինքնաթիռին:
X-43A-ն իրենից ներկայացնում է անօդաչու ինքնաթիռ, որը փորձարկման ժամանակ զարգացրել է ֆանտաստիկ արագություն` 11230 կմ/ժ, որը մոտավորապես ձայնի արագությունից 9.6 անգամ ավելի արագ է: Համեմատության համար պետք է նշել, որ ռեակտիվ կործանիչների արագությունն ամենաշատը գերազանցում է ձայնի արագությանը 2-3 անգամ:
Այս հիպերձայնային ինքնաթիռն աչքի չի ընկնում մեծ չափերով, այլ հակառակը` թևերի բացվածքը կազմում է 1.5 մ, իսկ երկարությունն ընդամենը 3.6 մ:
Ստորև կարող եք դիտել X-43A-ի առաջին փորձարկումը: