Սիրելի աստղասերներ, մայիս ամիսը հատկանշական կլինի աստղագիտական ևս մի գեղեցիկ երևույթով, որի գլխավոր հերոսն Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակն է՝ Մերկուրին:
Մայիսի 9-ին Մերկուրին կհիացնի մոլորակի մեծ մասի աստղասերներին ու աստղագետներին՝ Արեգակի սկավառակի վրայով իր մի քանի ժամյա անցմամբ: Մոլորակը, որն ամենամոտն է գտնվում Արեգակին հասանելի չի լինի անզեն աչքով դիտելուն: Արեգակի սկավառակի վրայով անցումը դիտելու համար անհաժեշտ է ձեռքի տակ ունենալ հատուկ աստղագիտական գործիքներ:
Անհրաժեշտ է հիշել. չնայած երևույթն անչափ հետաքրքիր է, պետք է հիշել, որ չի կարելի անզեն աչքով փորձել այն դիտել: Դուք պեք է ունենաք հատուկ արեգակին դիտելու հարմարանք: Այսպիսով մոռացեք արեգակի խավարումների համար նախատեսված ակնոցներն ու մի օգտագործեք արևային ակնոցներ: Մի փորձեք դիտել երևույթը առանց հատուկ արեգակնային ֆիլտրով զինված աստղադիտակով կամ հեռադիտակով: Այս ամենը կարող է առաջացնել տեսողական լուրջ խնդիրներ՝ մինչև անգամ կուրացում:
Նպատակահարմար է այս երևույթը դիտել սիրողական աստղագիտությամբ զբաղվող խմբերի հետ, ինչպիսինն է հայկական Goodricke John կազմակերպությունը: Վերջին անգամ այս երևույթը դիտվել է 2006 թ. Նոյեմբերին, իսկ հաջորդը կլինի միայն 2032թ.-ին:
Մերկուրիի անցումը հնարավորություն կընձեռի նաև աստղագետներին բավական ուշագրավ գիտական հետազոտությունների: Քանի որ մոլորակն անցնելու է Արեգակի առջևով, հնարավոր կլինի ուսումնասիրել մոլորակի նոսր և բարակ մթնոլորտը՝ էքզոսֆերան: Այն առաջանում է արեգակնային քամու և մոլորակի մակերևույթի փոխազդեցության հետևանքով: Այդ իսկ պատճառով, դիտելով էքզոսֆերայով անցնող Արեգակի ճառագայթները, հնարավոր կլինի ուսումնասիրել արեգակնային քամու ազդեցությունը մոլորակների ու դրանցում տեղի ունեցող երևույթների վրա:
Նյութի աղբյուրը՝ Discovery News:
Թողնել կարծիք