Յուպիտերի «վարդագույն երանգները»

Դեպի այլ մոլորակներ ուղարկված արբանյակները շարունակում են մեզ հիացնել իրենց կողմից նկարված նորանոր տեսարաններով: Հերթական հրաշք նկարում խոշոր պլանով պատկերված է Յուպիտերի հյուսիսային կիսագնդում գտնվող մրրիկը: Նկարում պարզորեն երևում են գոյացության կառուցվածքն ու այս գազային հսկայի վերևի շերտերում գտնվող պայծառ ամպերը: Լուսանկարում գույները փոքր ինչ չափազանցված են:

Այս լուսանկարը ստացվել է Ջունո (Juno) արբանյակի միջոցով 2018թ. փետրվարի 7-ին: Լուսանկարը ստացվել է Յուպիտերի ամպերի վերին շերտերից 12 195 կմ բարձրության վրա, մոլորակի 49.2 աստիճան միջին «մոլորակային լայնության» վրա: Լուսանկարի մշակումն իրականացրել են աստրոէնտուզիաստներ  Matt Brealey-ն և Gustavo B.C.-ն:

Լուսանկարի աղբյուրը. NASA/JPL-Caltech/SwRI/MSSS/Matt Brealey/Gustavo B C

Նյութի աղբյուրը. https://www.jpl.nasa.gov

Մեկնաբանությունները փակված են։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: