Դրոնները Մարսու՞մ. ՆԱՍԱ-ի 2020 թ. պլանները

2020 թ. ՆԱՍԱ-ն դեպի կարմիր մոլորակ կարձակի Mars 2020 ռովեռը: Այն կզբաղվի աստղակենսաբանության խնդիրներով և Մարսի վրա կփնտրի այնպիսի հետքեր, որոնք կխոսեն դրա՝ նախկինում բնակեցված լինելու հնարավորության մասին: Բացի այդ, ռովեռը կհավաքի Մարսի ապարների հետաքրքիր նմուշներ, որոնք Երկիր կհասցվեն մեկ այլ ծրագրի շրջանակում:

Բայց, չի բացառվում նաև, որ 2020 թ. բացի ռովեռից, կարմիր մոլորակ կուղարկվի նաև դրոն-ուղղաթիռ: Վերջին տարիների ընթացքում ռեակտիվ շարժման լաբորատորիայի ինժեներներն աշխատել են Մարսի մթնոլորտում թռիչքեր կատարելու համար նախատեսված փոքր ապարատի պատրաստման վրա: Իսկ արդեն 2018 թ. փետրվար ամսին փորձարկել այն բարո-խցիկում: Վերջինիս խցիկում ստեղծված ճնշումը համապատասխանել է Մարսի մթնոլորտի ճնշմանը (ծովի մակերևույթին Երկրի մթնոլորտային ճնշման 1%-ի չափով): Որպեսզի փորձարկվեր Մարսի ենթադրյալ գրավիտացիոն ձգողությունը (Երկրի ձգողության 36%-ի չափով), ուղղաթիռից հանվել են որոշ դետալներ:

Փորձարկումները հաջող են անցել և ընդհանուր առմամբ, նախատիպը օդում թռչել է 86 րոպե: Դրա քաշը կազմում է 1.8 կգ: Մարտկոցի լիցքը թույլ է տալիս դրոնին օդում անցկացնել 90-120 վայրկյան: Այդ ժամանակահատվածում այն կարող է 300 մ հեռավորություն հաղթահարել: Դրա մարտկոցների վերալիցքավորումը կատարվում է արեգակնային պանելների միջոցով: 

Ըստ ՆԱՍԱ-ի պլանետոլոգիայի բաժնի ղեկավար Ջիմ Գրինի, դրոնի նախագիծը հաջողությամբ հաղթահարել է մի քանի համաձայնագրերով սահմանված չափանիշներ: Սակայն դեռևս կան բազմաթիվ փորձարկումներ, որոնց պետք է հաջողությամբ անցնի: Հաշվի առնելով, որ ՆԱՍԱ-ն արդեն անցել է Mars 2020-ի հավաքման աշխատանքներին, դժվար թե գործակալությունը դրոնի ուղարկման որոշումը ձգձգի: Ակնկալվում է որ որոշումն արդեն գարնան ավարտին կայացված կլինի:

Հաստատման դեպքում ուղղաթիռը կօգտագործվի տեղանքի ուսումնասիրության և Mars 2020 երթուղու կազմակերպման համար: Այն հագեցած կլինի երկու ընդունիչներով՝ նավիգացիոն և բարձր լուծունակության տեսախցիկով: Մարսագնացի հետ բախումից խուսափելու համար, նախատեսվում է որ նախ մարսագնացը կիջեցնի այն, այնուհետև կշրջանցի այն ու կհեռանա անվտանգ՝ մինչև մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Եթե այս կոնցեպտն իրեն արդարացնի, ապա հաջորդ Մարսյան նախագծերը նույնպես հագեցած կլինեն սեփական դրոններով:

Աղբյուրը՝ Вселенная, пространство, время

 

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: