Չինական Tyangun-1 կայանը հաջորդ շաբաթ կընկնի Երկրի վրա

Տիեզերական թռիչքների Եվրոպական կենտրոնը՝ ESOC-ը  հրապարակել է չինական Tyangun-1 ուղեծրակայանի ընկնելու պահի ճշգրտված կանխատեսումը: Մասնագետների հաշվարկով այն տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում:

«Tyangun-1» կայանի անկման մոտավոր ժամանակահատվածը: Աղբյուրը՝ ESA
«Tyangun-1» կայանի անկման մոտավոր ժամանակահատվածը: Աղբյուրը՝ ESA

Ցավոք սրտի, անգամ հիմա սկզբունքորեն հնարավոր չէ կանխատեսել ընկնելու ճշգրիտ պահն ու անկման վայրը: Դրանց վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ: Հստակ կարելի է ասել միայն, որ դրա կտորները կընկնեն —43°-ից +43° աշխարհագրական լայնության տիրույթում:

Հիշեցնենք, որ Tyangun-1-ն արձակվել էր 2011 թ. սեպտեմբերի 30-ին: Այն հագեցած է երկու արեգակնային պանելներով ու իր կազմում ներառում էր լաբորատոր և կենցաղային մոդուլներ: Ուղեծրակայանի ընդհանուր երկարությունը կազմում է 10.4 , սկզբնական զանգվածը 8.5 տոննա: Իր ամբողջ թռիչքի ընթացքում այս չինական տիեզերական ուղեծրակայանը մի քանի անգամ հասցրել է ուղեծիրը պահելու համար հատուկ շրջադարձեր իրականացնել, ինչի վրա բավականաչափ շատ վառելիք էր օգտագործել: Այդ իսկ պատճառով, դրա այժմյան զանգվածն ավելի փոքր է քան նախնական վիճակում էր:

2011-ից 2013 թթ. ընթացքում կայանը երկու անգամ հասցրել է տիեզերագնացների ընդունման փորձարկում իրականացնել, որից հետո շարունակել է իր թռիչքն ավտոնոմ ռեժիմով: Ի սկզբանե ենթադրվում էր, որ այն կառավարման միջոցով ուղեծրից դուրս կբերվի Խաղաղ օվկիանոսի անվտանգ հատված: Սակայն 2016 թ. գարնանը Չինաստանի թռիչքների կառավարման կենտրոնը կորցրել է կայանի կառավարումը, ինչն էլ սահմանափակել է այս շրջադարձի իրականացումը: Մարտի 23-ի տվյալներով՝ Tyangun-1-ի ուղեծրի մոտ հատվածը իջել է մինչև 209 կմ:

«Tyangun-1» և Շենչժոու տիեզերանավերը նկարչի պատկերացմամբ: Աղբյուրը՝ Xinhua

Ուշագրավ է այն, որ կայանի բաղկացուցիչ որոշ հատված կարող է հաղթահարել մթնոլորտով թափանցելու ընթացքն ու հասնել Երկրի մակերևույթ: Բայց հաշվի առնելով Tyangun-1-ի ոչ մեծ զանգվածը՝ հավանականությունը, որ դրա կտորները լուրջ վնաս կարող են հասցնել, շատ փոքր է:Ավելի հավանական է, որ պարզապես որոշ մարդկանց հնարավորություն կընձեռվի տեսնելու մթնոլորտում անցման ու կտորների բաժանման դիտարժան երևույթը:

Աղբյուրը՝ Вселенная, пространство, время

 

Մեկնաբանությունները փակված են։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: