Curiosity-ի 2000-րդ օրը Մարսում

Մարտի 22-ին Curiosity ռովեռը հատեց Մարսի վրա իր գործունեության 2000-րդ սոլը: Այսպես են անվանում կարմիր մոլորակի մեկ օրը: Դրա տևողությունը կազմում է 24 ժամ 39 րոպե և 35 վայրկյան (ընդամենը 2.7 %-ով ավելի երկար քան Երկրային օրը): Մարսի մեկ տարին արդեն պարունակում է 668.6 սոլ: Այսպիսով, Մարսյան օրացույցով Curiosity ռովեռն անտեղ անցկացրել է գրեթե երեք տարի:

Curiosity-ն Մարսի վրա փափուկ վայրէջք է կատարել 2012 թ, օգոստոսի 6-ին: Այդ պահից ի վեր այն Մարսի մակերևույթով հաղթահարել է ավելի քան 18.7 կմ հեռավորություն: Առաջին հայացքից այս հեռավորությունն այնքան էլ չի տպավորում, սակայն այն բավականաչափ արդյունավետ է եղել: Շրջիկ լաբորատորիան կարողացել է հավաքել բազմաթիվ տվյալներ, որոնք հաստատում են, որ ժամանակին Մարսի վրա եղել են կյանքի առաջացման ու զարգացման համար բոլոր նախադրյալները: Ապարների քիմիական ու նյութաբանական վերլուծությունները հաստատել են, որ ժամանակին Հեյլի խառնարանում եղել է մշտական լիճ:, իսկ մակերևույթի տակից միլիոնավոր տարիների ընթացքում հոսել են գրունտային ջրեր:

Ներկայացված լուսանկարում նշված է Curiosity-ի հաջորդ գլխավոր թիրախը՝ հանքանյութերով հարուստ մի տիրույթ, որն առաջացել է ջրի առկայաության պարագայում: Դրա ուսումնասիրությունը հնարավորություն կտա նոր տեղեկություններ ստանալու խառնարանի մեջ լճի գոության տևողության մասին: Նկարում սպիտակ լույսի բալանսը փոխված է այնպես, որ համապատասխանի մեզ սովորական Երկրայի լուսավորությանը: Մոլորակների հետազոտմամբ զբաղվողները հաճախ օգտագործում են այդ մեթոդը, որպեսզի Մարսյան նկարներում նույնացնեն տարբեր տեսակի ապարներն ու նյութերը:

Curiosity-ի հաջորդ թիրախը: Գիտնականներին հետաքրքրող տիրույթը նշված է մոխրագույնով: Աղբյուրը՝ NASA/JPL-Caltech/MSSS

Իհարկե այսքան երկար ժամանակ այլ մոլորակի վրա գտվելը ռովեռի համար այնքան էլ «թեթև» չի անցել: Այս ընթացքում Curiosity-ն վթարների մի ամբողջ շարք է ունեցել: Խափանվել է Մարսագնացի համակարգիչը, տեղի է ունեցել կարճ միացում, քամու սենսորն է փչացել և հորատման համակարգն է խափանել: Միայն վերջերս են ինժեներները գտել հորատման համակարգի աշխատանքի վերականգնման տարբերակ: Արդեն բավական լուրջ խնդիր է դարձել անիվների վիճակը. դրանց մաշվածությունը հասել է 60%-ի:

Curiosity-ի անիվների վիճակը Մարսի վրա 4.5 տարի անցկացնելուց հետո: Աղբյուրը՝ NASA/JPL-Caltech/MSSS

Ամեն դեպքում, մասնագետները խորհուրդ են տալիս չչափազանցացնել իրավիճակի լրջությունը: Իրենց խոսքով, Curiosity-ն արդեն իր առջև դրված խնդիրների մեծ մասը կատարել է, իսկ մնաց ռեսուրսը բավական կլինի որպեսզի այն հասցնի այցելել Հեյլի խառնարանի՝ գիտնականներին բոլոր հետաքրքրող հատվածները:

 

Աղբյուրը՝ https://www.jpl.nasa.gov

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: