TOP 10 նկարները տիեզերքից

Տիեզերքը միշտ էլ մարդու համար եղել է առեղծվածային մի բան, որի ամեն մի հատված մեզ շարունակում է զարմացնել անգամ այն ժամանակ, երբ ավելի շատ ենք տեղեկացվում դրանց մասին: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արեգակնային համակարգի օբյեկտների լավագույն լուսանկարները, որոնք անկասկած կհարուցեն ձեր հիացմունքը.

 

Մերկուրին Արեգակի ֆոնին: Նկարում Մերկուրին այն փոքր սև կետն է, կենտրոնից փոքր ինչ ձախ: Նկարում մոլորակի ու աստղի չափերի ակնհայտ տարբերությունն է: Հատկանշական է, որ Արեգակնային համակարգի զանգվածի 99.86%-ը կուտակված է Արեգակի մեջ:
Լավայի հոսքերը Վեներայում: Նկարի աջ կողմում գտնվող Կունապիպպի-Մոնս հրաբխից հոսող լավայի գետերը հոսում են ամբողջ Տան-Յոնդոզո հովիտով: Աջ կողմում գտնվող պայծառ հատվածը մետեորիտի հարվածից առաջացած խառնարան է:

 

Երկիրն ու Լուսինը: Այս նկարը ստացվել է Խաղաղ Օվկիանոսի հատվածով անցնող գեոստացիոնար արբանյակի կողմից, որտեղ նա միևնույն կադրում ֆիքսել է Երկիրն ու Լուսինը միասին: Կենտրոնական հատվածում ամպերն ունեն կարմրավուն գույն, որը լուսաբացի ճառագայթների շնորհիվ է:

 

Մարսյան ձորի մառախուղը: Վալես Մարինես ձորի արևմտյան հատվածն է՝ ծածկված ջրային մառախուղով և ծածկված առավոտյան սաղած եղյամով: Որոշ կետերում ձորի խորությունը կազմում է 6.5 կմ, ինչն ավելի քան 3 անգամ ավելին է քան Արիզոնայում գտնվող այսպես կոչված «Գրանդ Կանյոնը»

 

Էրոս աստղակերպը: Այն Երկրի շրջակայքում հայտնաբերված առաջին աստղակերպն է՝ հայտնաբերված 1898 թ.: Երկարությունը 34 կմ է: Այսպիսի աստղակերպերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում կարող է պարունակվել մեծ քանակի ոսկի, արծաթ, պլատին, ալյումին և այլ օգտակար նյութեր:

Յուպիտերի Եվրոպա արբանյակն ու մեծ կարմիր բիծը: Եվրոպան Յուպիտերից ունեցած հեռավորությամբ երկրորդ Արբանյակն է, իսկ չափերով փոքրի ինչ զիջում է Լուսնին: Ձախ կողմում էլ գտնվում է կարմիր հսկա բիծը, որն ավելի ան 348 տարի գործող հսկայական մրրիկ է: Այն Երկիր մոլորակից ավելի քան 3 անգամ մեծ է:

Սատուրնի հյուսիսային բևեռը: Սատուրնը բացի իր գեղեցիկ օղակներից, որոնք կազմված են սառցե ու փուշու մասնիկներից, առանձնանում է նաև Արեգակնային համակարգում 3-րդ ամենամեծ օբյեկտը լինելով՝ Արեգակից և Յուպիտերից հետո:
Ուրանն ու իր օղակները: Վերջիններս հայտնաբերվել են միայն 1977 թ.: Իսկ Ուրանը հայտնաբերվել է դեռևս 1781 թ. Վիլիամ Հերշելի կողմից՝ իր իսկ կողմից պատրաստված աստղադիտակով:
Նեպտունն ու Տրիտոն արբանյակը: Այս նկարը Voyager 2 արբանյակի կողմից ստացված վերջին լուսանկարներից մեկն է: Չնայած այն արձակվել է 40 տարի առաջ, մենք դեռևս շարունակում ենք իր միջոցով ստանալ նոր ինֆորմացիա:

 

Պլուտոնի մթնոլորտը: 2015 թ. New Horizons արբանյակի կողմից Պլուտոնի համար կատարված լուսանկարները ապշեցրեցին բոլորիս: Պարզվեց որ նրա մակերևույթն ավելի բազմազան է, քան պատկերացնում էին մինչ այդ: Իսկ հետագայում էլ պարզվեց, որ մթնոլորտը Արեգակի ճառագայթների ներքո ձեռք է բերում նույն կապույտ երանգն ինչ մեր մթնոլորտն է:

Մեկնաբանությունները փակված են։

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: