SpaceX-ը Լոս-Անջելեսում հրթիռների նոր գործարան կկառուցի

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ SpaceX ընկերությունը մտադիր է Լոս Անջելեսի նավահանգստում 73 հազար քառակուսի մետր տարածք վարձակալել: Ըստ ներկայացվածփաստաթղթերի, այդ տարածքն անհրաժեշտ է այդտեղ հավաքման արտադրամաս հիմնելու ու ցամաքային փոխադրման համար անհարմար «մեծ կոմերցիոն միջոցներով փոխադրումների» համար նախատեսված ինֆրակառուցվածքներ ստեղծելու համար: Փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ այդ խճճվածձևակերպման տակ թաքնված է BFR (Big Falcon Rocket) հրթիռը:

BFR-ը նկարչի պատկերացմամբ: Աղբյուրը՝ SpaceX

Այս պահին SpaceX-ի կոմերցիոն տեխնիկայի արտադրությունը կենտրոնացած է Կալիֆոռնիայի Հոութորն քաղաքում: Այնտեղ է գտնվում ընկերության շտաբ-բնակարանը և հրթիռային գործարանը: Սակայն BFR-ի համար անհրաժեշտ է օվկիանոսի հասանելիություն: Այս գերծանր հրթիռը ունենալու է 106 մ երկարություն, 9 մ տրամագիծ և լիցքավորված վիճակում ունենալու է 4400 տոննա զանգված: Դրա տեղափոխումը մինչև արձակման հարթակ հնարավոր կլինի միայն ջրային ճանապարհով:

Ըստ հրապարակված փաստաթղթերի, SpaceX ընկերությունը պատրաստվում է Լոս Անջելեսի նավահանգստի այդ տարածքը վարձակալել 10 տարով՝ հետագայում ևս 20 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Ընկերությունը պատրաստվում է այդ տարածքում 750 աշխատողի համար հաշվարկվածմոնտաժման արտադրամաս կառուցել, ու հատուկ տախտակամած, որը նախատեսված է «փոխադրող լաստանավի» համար: Հրթիռն վերջինիս վրա կբեռնվի անմիջապես արտադրամասից: Պաշտոնապես SpaceX-ի հայտը դեռ չի հաստատվել: Սակայն սպասվում է, որ շուտով Լոս Անջելեսի նավահանգստի տնօրենների խորհուրդը կանաչ լույս կվառի նախագծի առջև:

Լոս Անջելեսի նավահանգստի այն հատվածը, որը ցանկանում է վարձակալել SpaceX ընկերությունը: Աղբյուրը՝ rb.ru

BFR-ը պետք է փոխարինման գա Falcon 9 և Falcon Heavy հրթիռներին: Այդ կդառնա SpaceX-ի միջմոլորակային փոխադրման համակարգի կարևորագույն բաղկացուցիչը: BFR-ը կարող է օգտագործվել ինչպես դեպի Մարս և Լուսին տիեզերագնացներով թռիչքների համար, այնպես էլ Երկրի վրա միջմայրցամաքային ուղևորատար թռիչքների համար: Իլոն Մասկի խոսքով, ընկերությունն արդեն սկսել է BFR-ի նախատիպի պատրաստման աշխատանքները: Վերջինիս առաջին սուբօրբիտալ փորձարկումները կարող են իրականացվել արդեն հաջորդ տարի:

Աղբյուրը՝  «Вселенная, пространство, время» էլեկտրոնային ամսագիր

Մեկնաբանությունները փակված են։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: