Այս ուսումնասիրությունը մեզ կօգնի հասկանալ նաև, թե ինչպե՞ս են մոլորակներն առաջացել:

Սեյսմոլոգիան՝ մոլորակի ցնցումների ուսւմնասիրությունը, արդեն մեզ հենց Երկիր մոլորակից էլ բավական կարևոր հարցերի պատասխան է տվել: Սակայն Երկիրը հասցրել է լրջորեն ձևափոխել իր միլիարդավոր տարիների «աշխարհագրական ձեռագիրը»՝ թաքցնելով իր պատմության ամենահին դրվագները: Իսկ Մարսը՝ լինելով չափերով Երկրից երկու անգամ փոքր, ձևափոխվում է ավելի դանդաղ՝ պահպանելով իր առաջացման վաղ փուլի պատմությունը:
Երբ սալաքարերը շաչժվում են միմյանց նկատմամբ, առաջացնում են սեյսմիկ ալիքներ,որոնք տարածվում են մոլորակի մակերեսով: Այս ալիքները, որոնք մեզ հայտնի են երկրաշարժ անունով, տարբեր կազմություն ունեցող նյութերի միջով տարբեր արագություններով են տարածվում:
InSight-ի SEIS-ի նման սարքերըչափում են ցնցումների հաճախությունը, չափն ու արագությունը՝ գիտնականների ուշադրությանը ներկայացնելով այն նյութերի հատկությունները, որի միջով տարածվել են:
Մարսի «աշխարհագրական մատնահետքը» ներառում է թեթև ապարներ ու օգտակար հանածոներ, որոնք Մարսի ընդերքից դուրս են մղվել՝ առաջացնելով կեղևը, ինչպես նաև ծանր ապարներ ու օգտակար հանածոներ, որոնք խորասուզվելով ընդերք՝ ձևավորել են Մարսի միջնապատյանն ու միջուկը: Ուսումնասիրելով այս շերտավորումը՝ գիտնականները կկարողանան պատասխանել այն հարցին, թե ինչու՞ է մոլորակներից մեկը վեր ածվել «Երկրի» այլ ոչ «Մարսի» կամ «Վեներայի», մի գործոն, որը կարևոր է հասկանալու համար, թե տիեզերքում ուրիշ որտե՞ղ կարող է կյանք առաջանալ:

Աղբյուրը՝ ՆԱՍԱ