Էքս-Մարսելի ու Ուորիքի համալսարանների գիտնականների խումբը հայտարարել է Մերկուրիին բնորոշ հատկություններին համապատասխանող արտաարեգակնային մոլորակի՝ էքզոմոլորակի հայտնաբերման մասին: Այն պտտվում է նարնջագույն թզուկ աստղի շուրջը, որը գտնվում է Արեգակից 339 լուսատարի հեռավորության վրա:
Մոլորակներրի գրանցման տրանզիտների (աստղի սկավառակի վրայով անցնելիս վերջինիս խավարացնելը) և ռադիալ արագությունների մեթոդների օգնությամբ նրանք կարողացել են որոշել մոլորակի հիմնական ֆիզիկական բնութագրիչները: Իրենց տվյալներով՝ K2-229b էքզոմոլորակի տրամագիծը 20%-ով մեծ է Երկրից, բայց միևնույն ժամանակ դրա զանգվածը մեծ է Երկրայինից 2.6 անգամ: Դրա ուղեծիրը գտնվում է աստղից ընդամենը 0.012 աստղագիտական միավոր հեռավորության վրա: Դա նշանակում է, որ ցերեկային կողմում K2-229b էքզոմոլորակի ջերմաստիճանը անցնում է 2000 °C-ը: Մեկ պտույտն իր ուղեծրով այն իրականացնում է ընդամենը 14 ժամում:

Աստղագետների հաշվարկով՝ իր ներքին կառուցվածքով էքզոմոլորակն ավելի շատ նման է Մերկուրիին. այն տիրապետում է հսկա մետաղական միջուկ, որին բաժին է հասնում մոլորակի զանգվածի մինչև 70%-ը, իսկ մնացածը՝ համեմատաբար ավելի բարակ միջնապատյանին: Գիտնականները մոլորակի այսպիսի կառուցվածքը բացատրելու համար առաջ են քաշել մի քանի վարկածներ: Դրանցի առաջինի համաձայն՝ չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով միջնապատյանի արտաքին հատվածը պարզապես գոլորշացել են ու աստղաքամու պատճառով ցրվել միջմոլորակային տարածություն: Մեկ այլ վարկածի համաձայն՝ K2-229b-ը կարող էր իր կեղևից ու միջնապատյանից զրկված լինել մեկ այլ խոշոր մարմնի հետ բախման պատճառով: Այս վարկածը երբեմն նաև օգտագործվում է հենց Մերկուրիի ներքին կառուցվածքի առանձնահատկությունները բացատրելու համար:

Պետք է նշել նաև, որ K2-229b-ը այդ աստղի մոլորակային համակարգի միակ հայտնաբերված մոլորակը չէ: Այս պահի դրությամբ հայտնի է առնվազն ևս երկու խոշոր մարմինների գոյության մասին: Դրանք պատկանում են այսպես կոչված «Ջերմ Նեպտունների» դասին և դրանց զանգվածները գնահատվում են մոտ 20 երկրայինի:
Աղբյուրը՝ «Вселенная, пространство, время» էլ. ամսագիր