2020 թ. հուլիսին Բայկոնուրի կոսմոդրոմից կարձակվի Պրոտոն Մ հրթիռը, որը դեպի Մարս կուղարկի Եվրոպական-Ռուսական համատեղ ExoMars ծրագրի ապարատը: Այն բաղկացած է թռիջքի և վայրէջքի բաղադրիչներից: Վերջինս էլ պետք է ապահովի ստացիոնար հարթակի և Pasteur մարսագնացի վայրէջքը կարմիր մոլորակի վրա:
ExoMars 2020-ի վայրէջք կատարող մոդուլը կշռում է մոտ 2000 կգ: Մարսյան մթնոլորտի խիստ նոսր լինելու պատճառով այսպիսի ծանր բեռի վայրէջքն այնքան էլ հեշտ խնդիր չէ: Այս բարդ խնդիրը լուծելու համար ինժեներները ստիպված են գործի դնել պարաշյուտներից և ստացիոնար հարթակի շարժիչայիցներից բաղկացածմի բարդ համակարգ:
ExoMars 2020-ի պարաշյուտային համակարգը կշռում է 195 կգ: Այն պարունակում է երկու դուրս մղվող և երկու հիմնական պարաշյուտներ: Ըստ պլանի, մթնոլորտ ներխուժելուց հետո՝ վայր՝ջքային մոդուլը կարձակի մղվող պարաշյուտը, որն էլ կբացի 15 մ տրամագծով առաջին հիմնական պարաշյուտը: Այդ պահին համակարգը շարժվելիս կլինի գերձայնային արագությամբ: Իր կառուցվածքով առաջին հիմնական պարաշյուտը կլինի Huygens զոնդի և Schiaparelli ցուցադրական մոդուլի պարաշյուտներին համապատասխան:
Մարտ ամսի սկզբին Եվրոպական Տիեզերական Գործակալության (ESA) մասնագետներն իրականացրել են այդ պարաշյուտի առաջին փորձարկումը: Այն իրականացվել է Շվեդիայում՝ Կիրունա քաղաքի մոտակայքում: ExoMars 2020-ի հսկա մակետը 1.2 մ բարձրությունից բաց է թողնվել ուղղաթիռից: Դրանից ընդամենը 12 վայկյան անձ աշխատել է ձգող պարաշյուտը՝ հաջողությամբ բացելով 35-մետրացնող հսկա գմբեթը: 2.5 րոպե անց մակետը փափուկ վայրէջք է կատարել: Մասնագետների կարծիքով՝ փորձարկումներն ավարտվել են ամբողջական հաջողությամբ:


Այն ExoMars 2020-ի պարաշյուտային համակարգի ընդամենն առաջին փորձարկումն էր: Հաջորդ փորձարկման ժամանակ արդեն մակետը բաց կթողնվի 30 կմ բարձրությունից՝ ստրատոստատի միջոցով: Դրա պատճառն այն է, որն մթնոլորտի այս հատվածում պայմաններն ավելի նման են Մարսին, ինչը թույլ կտա զգալիորեն ավելացնել փորձի համապատասխանությունն իրականին:
Աղբյուրը՝ http://www.esa.int