Սատուրնի օղակները ստվեր են գցում մոլորակի ամպերի վրա՝ շլացնող փայլով օժտված Էնցելադ արբանյակի համար ապահովելով իդեալական ֆոն: Այս 520-կիլոմետրանոց արբանյակը Արեգակնային համակարգի հայտնի բոլոր օբյեկտների մեջ ունի ամենաբարձր ալբեդոն (մակերևույթի անդրադարձման ունակությունը): Էնցելադն անդրադարձնում է իր վրա ընկած լույսի ավելի քան 80%-ը:

Արբանյակի այսպիսի աննախադեպ սպիտակությունը պայմանավորված է դրա բարձր էնդոգեն ակտիվությամբ: Էնցելադի գեյզերների միջոցով դուրս շպրտված սառցե մասնիկներն անընդհատ ծածկում են մակերևույթը՝ անընդհատ թարմացնելով նրա սառցե ծածկը (այլ սառցե ծածկույթով օբյեկտների դեպքում արտաքին սառցապատ շերտը միկրոմետեորիտների ու կոսմիկական ճառագայթների պատճառով գնալով խամրում է):
Ներկայացված լուսանկարը ստացվել է 2007 թ. հունիսի 28-ին Cassini տիեզերական ապարատի նեղ տեսադաշտ ունեցող տեսախցիկի միջոցով: Լուսնկարման ժամանակ ապարատն Էնցելադից գտնվել է 281 հազար կիլոմետր հեռավորության վրա: Պատկերի շուծունակությունը կազմում է մեկ պիքսելում 2 կմ:
Աղբյուրը՝ https://saturn.jpl.nasa.gov