SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկն իր Ինստագրամյան էջում հրապարակել է մի լուսանկար, որում կարելի է տեսնել նոր գերծանր BFR (Big Falcon Rocket) հրթիռի մի բաղադրիչը Tesla Model 3 սեդանի ֆոնին: Մասշտաբների ավելի լավ պատկերացման համար պետք է հիշել, որ ավտոմեքենայի երարությունը կազմում է 4.69 մ, լայնությունը — 1.93 մ, բարձրությունը — 1,44 մ.
SpaceX ընկերության ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն BFR հրթիռը պետք է ունենա 106 մ երկարություն և 9 մ տրամագիծ, իսկ լիցքավորված վիճակում կկշռի 4400 տոննա: Այն կդառնա Falcon 9 և Falcon Heavy հրթիռների փոխարինողը և SpaceX-ի համար կհանդիսանա միջմոլորակային թռիչքների գլխավոր բաղադրիչը՝ օգտագործվելով դեպի Լուսին և Մարս տիեզերագնացների թռիչքների համար: Դրա ևս մի հնարավոր կիրառումը կարող է լինել Երկրի վրա միջմայրցամաքային ուղևորատար թռիչքները:
Նկարն իրոք գալիս է հաստատելու, որ SpaceX ընկերությունն արդեն անցել է BFR-ի առաջին նախատիպի պատրաստման գործին: Բացի այդ, վերջերս ընկերությունը Լոս-Անջելեսի նավահանգստում ձեռք էր բերել մի տարածք, որն ամենայն հավանականությամբ կօգտագործվի այս հրթիռների հավաքման արտադրամաս հիմնելու նպատակով: Այնուհետև պատրաստի հրթիռները ջրային տրանսպորտով կտեղափոխվեն մեկնարկի հարթակ: Իլոն Մասկի խոսքով արդեն հաջորդ տարի հնարավոր է իրականացվեն BFR-ի նախատիպի առաջին սուբօրբիտալ փորձարկումները: