Մեր մասին

«Տիեզերք» ակումբը հիմնադրվել է 2011 թ.-ին Լևոն Արամյանի և Ավետիք Գրիգորյանի կողմից: Ստեղծման պահից ի վեր այն ղեկավարել է ակումբի համահիմնադիր Լևոն Արամյանը: «Տիեզերք» ակումբի գործունեության նպատակն է խթանել աշակերտների և, առհասարակ, բոլոր ցանկացողների ճիշտ աշխարհըկալման ձևավորմանը:

Աստղագիտությունն ամբողջ աշխարհում համարվում է ամենամեծ մասայականություն վայելող գիտությունը, իր բազում` դեռևս վերջնական լուծում չստացած, դեռևս մոդել համարվող, ինչպես նաև ապացուցված փաստերով: Դժվար թե գտնվի մեկը, ով նայելով երկնքին, երբևիցե չի ցանկացել տիեզերքի իրական դեմքը տեսնել, ճանապարհորդել և տեսնել աստղերի, գալակտիկաների և այլ տարատեսակ երկնային օբյեկտների «երկնային գազանանոցը»:

Այս նպատակով «Տիեզերք» ակումբը 2011-2015 թթ. ակտիվ ու արդյունավետ գործունեություն է ծավալել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Որպես մեծագույն ձեռքբերում է կարելի է առանձնացնել.

  • Աստղացուցարանի հիմնադրումը, 2012 թ.
  • Աստղադիտարանի հիմնադրումը, 2012թ.
  • Ակումբի սաների հաղթանակը Leonardo da Vinci միջազգային նորարարական մրցույթում, 2012թ.

2015թ. հունիս ամսից ակումբը դադարացրել է գործունեությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այժմ «Տիեզերք» ակումբի գործունեության շետը դրված է մեդիա հարթակում աստղագիտության տարածման և հանրայնացման վրա՝ գիտական նորությունների և գիտահանրամատչելի ֆիլմերի միջոցով:

Թողնել կարծիք

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑