
Այս զանգվածեղ Abell 68 գալակտիկաների կույտը այս նկարում բերված հեռավոր գալակտիկայի համար հանդես է եկել որպես «բնական ոսպնյակ» և զարմանալի կերպով դեֆորմացրել այդ գալակտիկայի պատկերը:
Գրավիտացիոն լինզավորման երևույթը «ծիծաղի հայելու» նման հեռավոր գալակտիկաների պատկերները սովորաբար դարձնում է կամարաձև, կամ պարզապես հայելային կերպով արտապատկերում է: Այս դեպքում լինզավորող գալակտիկաների կույտը գտնվում է մոտ 2 միլիարդ լուսատարի հեռավորության վրա, իսկ այդ տարօրինակ «դեֆորմացիային» ենթարկված գալակտիկան` շատ ավելի հեռու:
Այս նկարում վերևի ձախ մասում գտնվող պարուրաձև գալակտիկայի պատկերը ձգվել է և հայելու պես արտապատկերվել, ինչի արդյունքում ստացվել է 1970-ականների հայտնի համակարգչային «Space Invaders» խաղի հերոսին: Այս գալակտիկայի երկրորդ` համեմատաբար քիչ «խեղված» պատկերն էլ հնարավոր է տեսնել մեծ, պայծառ ելիպսաձև գալակտիկայի ձախ մասում:
Հավելենք, որ այս պատկերը ստացվել է Հաբլ տիեզերական դիտակի «Wide Field Camera 3» և «Advanced Camera for Surveys»-ի կողմից ստացված պատկերների համադրումից:
Ավելին կարող եք տեսնել նյութի հիմնական աղբյուրում:
Թողնել կարծիք